Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Աննախադեպ ողբերգություն Բուխարեստում

Աննախադեպ ողբերգություն Բուխարեստում
01.11.2015 | 00:32

Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում անցած գիշեր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, ևս 180-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ողբերգությունը տեղի է ունեցել ռոք-համերգի ժամանակ, որին ներկա է եղել մոտ 400 մարդ։ Ենթադրվում է, որ պատահարը գիշերային ակումբի շենքում անվտանգության կանոնները խախտելու հետևանք է։ Ըստ նախնական վարկածի, ակումբում պայթել են հրավառության համար նախատեսված նյութերն ու սարքավորումները։ Դա Բուխարեստում անցած մի քանի տասնամյակների ամենածանր միջադեպն է։ Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի։ Իրավապահները քրեական գործ են հարուցել։ «Հուսով եմ, որ պատկան ծառայությունները հնարավորինս արագ և արդյունավետ կբացահայտեն աղետի հանգամանքները»,- ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Իոանիսը։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ